Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Սա խաղաղ պայմաններում բանակում այս տարի գրանցված 6-րդ մահվան դեպքն է։
Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին. ՊՆ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն,- հայտնում են գերատեսչությունից։
Թողնել պատասխան