«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է։Ըստ ՔԿ-ի՝ նա …

❗️«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է։
📌Ըստ ՔԿ-ի՝ նա «Մեր ձևով» ՀԿ-ի միջոցով շուրջ 1400 քաղաքացու ձևականորեն աշխատանքի է ընդունել՝ նրանց նյութապես շահագրգռելով մասնակցելու 2025թ. սեպտեմբերից 2026թ. մայիս կազմակերպված ցույցերին և հավաքներին։
🖇ՔԿ-ն նշում է, որ ՀԿ-ի հաշիվներին փոխանցվել է շուրջ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար դոլար՝ հանցավոր ծագում ունեցող միջոցներ, որոնցից ավելի քան 763 մլն դրամը վճարվել է աշխատավարձերի և քաղաքացիաիրավական պայմանագրերի քողի ներքո։
🔎Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով