Մասիսի ծեծկռտուքով ՔՊ-ն էլ իր կողմից է հաղորդում ներկայացրել` ընդդեմ «Ուժեղների»
MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Մասիս համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների վրա ՔՊ-ականների հարձակումից ու նրանց կողմից «ուժեղներին» ծեծի ենթարկելուց հետո ոստիկանությունը հանցագործության մասին երկու հաղորդում է ստացել: Երկուսն էլ փոխանցվել է Քննչական կոմիտե, որ վերջիններս ընթացք տան:
Ուշագրավ է, որ թեև տուժող կողմը «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն են, բայց երկու հաղորդումներից մեկը ՔՊ-ի կողմից է: Նրանք հանցագործության մասին հաղորդում են տվել իբրև թե իրենց քարոզարշավը խոչընդոտելու հիմքով: Իսկ ՔՊ-ականների կողմից բռնության ենթարկված «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն էլ արդեն խուլիգանության և ծեծի հիմքով են դիմել ոստիկանություն:
Հաշվի առնելով «նիկոլական Հայաստանի» իրավապահ համակարգի երկակի ստանդարտները` մեծ է հավանականությունը, որ Քննչական կոմիտեն ծեծի փաստն անտեսի և մեղադրանք առաջադրի ծեծվածներին` ՔՊ-ի քարոզարշավը իբրև թե խոչընդոտելու հիմքով, այլ ոչ թե ՔՊ-ականներին` խուլիգանության և ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին ծեծելու համար:
Մասիսում իշխանականները, այդ թվում` ԵԿՄ անդամ Արսեն Հարությունյանը խուլիգանաբար հարձակվել ու ծեծել են «Ուժեղ Հայաստանի» քարոզիչներին
Թողնել պատասխան