Միքայել Սրբազանի պաշտպան․ դատարանը փոխել է մեղադրանքի բովանդակությունըՎերաքննիչ…

⚖️ Միքայել Սրբազանի պաշտպան․ դատարանը փոխել է մեղադրանքի բովանդակությունը
Վերաքննիչ քրեական դատարանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Ռոման Ահարոնյանը հայտարարել է, որ դատարանը փաստացի փոխել է առաջադրված մեղադրանքը և Սրբազանին դատապարտել մի մեղադրանքով, որը քննության առարկա չի եղել։
Փաստաբանի խոսքով՝ դատարանը բացառել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, սակայն նոր մեկնաբանությամբ խոսել է «թաքնված կոչի» մասին՝ առանց դրա համար անհրաժեշտ փորձագիտական եզրակացությունների և հստակ հիմնավորումների։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով