🔹ԱՄՆ-ի գլխավորությամբ անցկացված բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի իրականացման շուրջ, գրված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ
📌«Կողմերը պայմանավորվել են ԱՄՆ միջնորդությամբ մոտ ժամանակներս սկսել պիլոտային ռեժիմով գոտիների ստեղծումը, որոնք վերահսկվելու են Լիբանանի զինված ուժերի կողմից՝ առանց որևէ ոչ պետական ուժերի մասնակցության։ Այս քայլերը կնպաստեն առաջընթացին խաղաղության և անվտանգության մասին համապարփակ համաձայնագրի կնքման հարցում»,- ասված է հայտարարության մեջ։
🔹Վաշինգտոնում տեղի է ունենում Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը 📌Սա պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգների միջնորդությամբ կազմակերպված նրանց չորրորդ անձնական հանդիպումն է։
Թողնել պատասխան