«Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ ի…

«Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ». Օվերչուկ

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը ռուսականից բացի այլ գազ չի ունենա։ Միակ հարցն, ըստ նրա, այն է, թե որտեղից է հանրապետությունը ստանալու այդ գազը։

«Նրանք (Հայաստանը) պարզապես պետք է նայեն քարտեզին, տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում: Նրանք անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գինը: Եվ հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից: Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի: Մենք դա չենք ուզում»

, — Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է փոխվարչապետը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով