ԱՄՆ-ում հավանություն է տրվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանըԱՄՆ Միջազգայի…

ԱՄՆ-ում հավանություն է տրվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը, հայտնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:
«Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն», — ասված է հայտարարությունում։
🔶Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։ Այս մասին Միրզոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով