Բագրատ Սրբազանը չի ընդունում տնային կալանքի որոշումըԵրևանում, «18 արդարների» գո…

⚖️ Բագրատ Սրբազանը չի ընդունում տնային կալանքի որոշումը
Երևանում, «18 արդարների» գործով դատական նիստի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ չի ընդունում Վերաքննիչ դատարանի որոշումը, որով իր խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։
Սրբազանը նշել է, որ որոշումն իր համար վիրավորական է և անհասկանալի, քանի որ նույն դատավորը նախկինում մերժել էր խափանման միջոցի փոփոխությունը։ Նա նաև քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր ուժերից որևէ մեկի օգտին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով