Ծառուկյան․ «Ժողովուրդը փոփոխություն է ուզում»Երևանում, ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաք…

📌 Ծառուկյան․ «Ժողովուրդը փոփոխություն է ուզում»
Երևանում, ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրել է քաղաքացիների փոփոխության պահանջը։
Ծառուկյանի խոսքով՝ վերջին տարիներին երկրում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, իսկ հանրության մեծ մասը սպասում է քաղաքական փոփոխությունների։ Նա նաև հերքել է պնդումները, թե խուսափում է Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ բանավեճից՝ նշելով, որ իր դիրքորոշումները բազմիցս հրապարակային ներկայացրել է։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով