Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան…

🚨Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2009-2016 թվականներին ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ, ըստ քննության, Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ շուրջ 209 մլն դրամ արժեքով անշարժ գույք դուրս է բերվել պետական սեփականությունից։
Գործի շրջանակում 7 անձի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և դրանց օժանդակության համար։ Նրանց դատարան ներկայացնելու նպատակով կայացվել են ձերբակալման որոշումներ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով