ՔԿՀ-ներում քվեարկությունը կմեկնարկի տարբեր ժամերի՝ ընտրողների թվից կախվածՀունիս…

🗳️ ՔԿՀ-ներում քվեարկությունը կմեկնարկի տարբեր ժամերի՝ ընտրողների թվից կախված
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կմասնակցեն նաև ընտրելու իրավունք ունեցող կալանավորված անձինք և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկված դատապարտյալները։
ԿԸՀ որոշմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը չի սկսվելու առավոտյան ժամը 08։00-ին։ «Նուբարաշեն», «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11։00-ին, «Արթիկ»-ում՝ 12։00-ին, «Վարդաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում՝ 14։00-ին, «Գորիս» և «Աբովյան» ՔԿՀ-ներում՝ 15։00-ին, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 17։00-ին։
Անկախ ընտրողների թվից՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում քվեարկության արդյունքների ամփոփումը կսկսվի ժամը 20։00-ին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով