Սաթիկ Սեյրանյանի տարածած տեղեկությունը փաստահեն չէ «Ժուռնալիստների միության» նա…

📌 Սաթիկ Սեյրանյանի տարածած տեղեկությունը փաստահեն չէ
«Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե Օշականի մշակույթի տանը տեղակայված «17/25 ընտրատեղամաս քաղաքացիները մուտք են գործում քվեաթերթիկներով»։ Տեսանյութում երևում է, որ քաղաքացին քվեաթերթիկը ձեռքին սպասում է՝ երբ ծրար կտրամադրեն իրեն, որ կարողանա թերթիկը դնել դրա մեջ։ Այդ ամենը նկարողը պահանջում է պահել թերթիկը, որ կարողանա նկարել։ Այլ տեղեկություն տեսանյութում չի հաղորդվում։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ այդ ընտրատեղամասում նման դեպք չի արձանագրվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով