Քվեարկում են բանտերում. ՔԿՀ-ներում բացվել են ընտրատեղամասերՀայաստանի քրեակատարո…

🏛️ Քվեարկում են բանտերում. ՔԿՀ-ներում բացվել են ընտրատեղամասեր
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ստեղծված ընտրատեղամասերում այսօր քվեարկում են ընտրական իրավունք ունեցող կալանավորված անձինք և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկված դատապարտյալները։
«Արմավիր» ՔԿՀ-ում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կորյուն Սարգսյանի խոսքով՝ ընտրողների մեծ մասը նախապես ծանոթ չէ քվեարկության ընթացակարգին, ուստի հանձնաժողովի անդամները տեղում բացատրում են կարգը և ուղեկցում գործընթացը։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով