Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մե…

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներից մի քանիսին ընդունեց Նիկոլ Փաշինյանը։ Ծնողների պահանջն է, որ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնեն Հայաստանում տեղակայված իրենց զորամասերում իրենց ծառայությունը շարունակելու համար։ Ծնողներից մեկը նշեց, որ խոսվել է արձակուրդի մասին, սակայն իրենք համաձայն չեն դրան։ Ծնողների կողմից առաջարկ է եղել հիմնադրամից վերցրած գումարները օգտագործել պայմանագրային ծառայողներին ուղարկելու և զինվորներին փոխարինելու համար։ |tert.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով