Գյուղական համայնքներից ստացվող արդյունքները․, «Ուժեղ Հայաստան»-ը հաղթել է Դեբեդա…

Գյուղական համայնքներից ստացվող արդյունքները․, «Ուժեղ Հայաստան»-ը հաղթել է Դեբեդավանում և Գեղարդում
 
Հանրապետության տարբեր մարզերից շարունակում են հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։  Մի շարք գյուղերում հրապարակվել են քվեարկության արդյունքները:
 Արտանիշում հաղթել է «Բարգավաճ Հայաստան»-ը
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում առավելագույն թվով ձայներ ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 98 քվե։
Երկրորդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 91 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 47, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 39 ձայն։
 Զովքում առաջատար է «ՔՊ»-ը
Կոտայքի մարզի Զովք գյուղում առավելագույն աջակցությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 291 ձայնով։
 Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 214 ձայնով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 40, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 15 ձայն։ 
Գեղադիրում ևս հաղթել է ՔՊ-ն
Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում առաջին տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 221 ձայնով։
Երկրորդ արդյունքը գրանցել է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 181 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 48, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 ձայն։
 Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Раскрой тайны Армянской политики с нами. Новости. Аналитика. Взгляд изнутри.
Реклама и сотрудничество через функцию «Сообщения каналу»

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով