Տաշիրի ընտրատեղամասի միջադեպի գործով 2 անձ է ձերբակալվելՀՀ քննչական կոմիտեն հայ…

🚨 Տաշիրի ընտրատեղամասի միջադեպի գործով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հունիսի 7-ին Տաշիրի թիվ 25/28 ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
Ըստ ՔԿ-ի՝ ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձը միջամտել է ծառայողական գործունեությանը, իսկ մի խումբ անձինք աջակցել են նրան, ինչից հետո նա դիմել է փախուստի։ Նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել է։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով