ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջում․ Արման Աբովյանը պնդում է՝ իրենց ձայները լիարժեք չ…

⚠️ ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջում․ Արման Աբովյանը պնդում է՝ իրենց ձայները լիարժեք չեն հաշվարկվել
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը հայտարարել է, որ կուսակցությունը վերահաշվարկ է պահանջել, քանի որ, ըստ իրենց տվյալների, մի շարք տեղամասերում ԲՀԿ-ի օգտին տրված ձայները լիարժեք չեն հաշվարկվել։
Աբովյանի խոսքով՝ արդեն չորս ընտրատեղամասի համեմատության արդյունքում ԲՀԿ-ին վերադարձվել է 120 ձայն։ Նա նաև չի բացառել, որ տեղի ունեցածի հետևում քաղաքական հաշվարկ կա՝ ընդգծելով, որ պայքարելու են իրենց ընտրողների յուրաքանչյուր քվեի համար։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով