Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ամենատրագիկ փաստը թերեւս ԲՀԿ-ի՝ խո…

Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ամենատրագիկ փաստը թերեւս ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելն է, որին ընդամենը մոտ 60 ձայն պակասեց:
Բանն այն է, որ 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա պարզ մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, եւ նրան տրված քվեները փոշիանան ու բաժին հասնեն ՔՊ-ին: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը եւ հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ սահմանադրական կարեւորագույն մարմինների ղեկավարների եւ անդամների ընտրության ժամանակ: ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից նրան 2 ձայն է պակասում: Սակայն Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով