Կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս տարբեր վերլուծագանգեր և ՔՊ-ին ահավոր դեմ մամ…

Կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս տարբեր վերլուծագանգեր և ՔՊ-ին ահավոր դեմ մամուլի տեսություններ, որոնք տարատեսակ գեոպոլիտիկ և գիտաֆանտաստիկ վերլուծություններով փորձում են համոզել, թե որքան անհրաժեշտ է, որ «կրելու ենք»-ի փոխարեն այս անգամ էլ «հաղթելու ենք» արծրունյան լոզունգով ժողովրդին խաբած ընդդիմությունը գնա ու ժողովրդի փողերով ՔՊ-ի մոտ ծեծ ուտի և ընդդիմություն աշխատի:
Իսկ գիտե՞ք, թե ինչու են ոնանք մանդատները վերցնելու և ՔՊ-ի բոլոր հակապետական ծրագրերին լեգիտիմություն հաղորդելու պրոպագանդա անում, որովհետև, եթե այդ ուժերը խորհրդարանում չլինեն, իրենք` տարատեսակ վերլուծագանգերը, մամուլի տեսություններն ու պապուլի սազանդարները ֆինանսատնտեսական մոտիվացիա չեն ունենա այլևս առաջիկա 5 տարում ևս տակից ՔՊ-ին աջակցող, վրայից ընդդիմությանը «պադդեռժկա» անող վերլուծություններ անելու և մամուլի տեսություններ արտադրելու, որ մյուսները արտատպեն…
Ահա այսպիսի «հայրենասիրական» մոտիվացիաներ` ֆինանսանյութապաշտական թունդ «հայրենասերների» կողմից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով