🎖 «Եթե այդ անկլավները ՀՀ 29 743 քառակուսի կմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու»․ Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվելու, և սահմանազատման արդյունքում երկրի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը պետք է վերականգնվի։ Անդրադառնալով Ջերմուկի բարձունքներում ադրբեջանական զորքի տեղակայմանն ու ամրաշինական աշխատանքներին՝ նա մտահոգիչ է համարել նրանց ներկայությունը ՀՀ տարածքում և նշել, որ այդ մասին համապատասխան ճանապարհներով ահազանգում են։
Լրագրողների հիշեցմանը, թե 2022-ին ինքն ասել էր, որ ադրբեջանցիները Ջերմուկի բարձունքներում «կսովածանան ու կգնան», Ասրյանը պատասխանել է, որ այդ պահին դա ասելն անհրաժեշտ էր, սակայն պատճառները չի հանրայնացնի։
aravot.am | @aravot_

Թողնել պատասխան