Դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանին արդեն մեղադրանք են առաջադրել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է, և քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունը: ԿԸՀ խոսնակը, մինչդեռ, «Ազատությանը» հայտնեց, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Դատախազությունից դիմում չեն ստացել: Ինչպե՞ս է այդպես ստացվել, այդ հարցն ուղղել ենք գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանին: Նա փոխանցեց, թե կճշտի և կարձագանքի:
🔸Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
Թողնել պատասխան