Սրա մասին մի անգամ էլ եմ գրում չհասկացողների համար, կամ տենց ձևացողների։Ուրեմն գ…

Սրա մասին մի անգամ էլ եմ գրում չհասկացողների համար, կամ տենց ձևացողների։
Ուրեմն գիշերը ժամը երկուսի դրությամբ գետնի վրա հաշվվել էին ընդամենը 25 տոկոս քվեաթերթիկ, ԿԸՀ-ն իր կայքում ներկայացրել էր 10 տոկոսի արդյունքները, որոնք մարզերի փոքր գյուղերից էին։
Էդ ժամանակ ԿԸՀ-ն կանգնեցնում ա հաշվարկը, նիկոլը դուրս ա գալիս, ասում ա հաղթել եմ։ նիկոլը ԿԸՀ-ից շուտ կարող էր իմանալ արդյունքները, բայց միայն էդ 25 տոկոսինը, դրանից ավել տեղում չէր հաշվվել էդ ժամին, ինքը չէր կարող իմանալ ձայների քանակը։
Իր հայտարարությունից հետո ԿԸՀ-ն սկսում ա նկարչություն անելը, բոլոր ուժերից ձայները քիչ-քիչ վերցնում ու տալիս ա ՔՊ-ին ու զոռով ձգում ա մինչև 49 տոկոս, նույն ձև ձգելով էլ ԲՀԿ-ին դուրս են թողում ԱԺ-ից։ Համարյա բոլոր ուժերը ցույց են տալիս, թե որտեղից ինչքան ձայն ա իրենցից գողացվել։ Ամենափոքր ուժից մինչև ամենամեծ տարել են։
Էն որ հազարավոր խախտումներ կար, որ հարյուրավոր մարդկանց ձերբակալեց, դրանք կեղծիքների առաջի փուլն էին, բայց դրանք միևնույնն ա հաշվարկված էին, դրանք էն ազդեցությունը չէյին ունենալու, որ ՔՊ-ն հաղթեր, դրա համար գործի դրվեց կեղծիքների երկրորդ փուլը` իրենց ուզած ձևով հաշվելը։
Ի՞նչումն ա մեր խնդիրը ընդդիմության հետ։
Ընդդիմությունը չի պարտվել, ՔՊ-ն չի հաղթել։ Եթե ՔՊ-ն հաղթեր, խնդիր չէր լինի ոչ մանդատները վերցնելու հետ ոչ էլ այլ գործողությունների հետ, բայց ինքը չի հաղթել։
Ընդդիմությունից իր հաղթանակաը գողացել են ու ընդդիմությունը սա չտեսնելու ա տալիս, գիշերը տեղում արձագանք չտվեց, հիմա էլ ինչ որ անիմաստ քննարկումների մեջ ա։ Ասում են տեսնենք նիկոլը կթողի՞ ԲՀԿ-ին մտնել ԱԺ, նոր հասկանանք ինչ ենք անում։ 🤦‍♂
Էս խեղկատակությունը ընտրություններ անվանելը ծիծաղելի ա, սրանք պիտի չեղյալ համարվեն, պիտի փողոցով ստիպենք գնալ նոր ընտրությունների, էսքան բան։
Բայց էս ամենը պիտի անի ընդդիմությունը։ Հանրությունը տվել ա այն, ինչ իրենից ուզում էին, պարտության ա մատնել ՔՊ-ին, բայց իր ձայնը պաշտպանող չկա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով