Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական վարույթը դատախազությունն այսօր է նախաձեռնել` առանց ԿԸՀ դիմելու
Այս մասին MakaryanNews-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից: Ստացվում է` դատախազությունը այսօր Ծառուկյանի` երկրից մեկնելուց առաջ կամ դրանից հետո` հետին թվով շատ արագ, շփ-թփ անելով գործ է կարել Ծառուկյանի վրա, որ հանկարծ վերջինս չկարողանա երկիրը լքել: Ի դեպ, դատախազությունից մեզ չասացին` արդյոք իրենք դիմե՞լ են ԿԸՀ, որ ստանան ԿԸՀ-ի թույլտվությունը պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով` չեն դիմել, այդ մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չի հայտնվել մամուլում, ԿԸՀ-ից ևս մեզ ասացին` չեն դիմել, ինչը նշանակում է` դատախազությունը շտապել է և օրենքի խախտումով է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել:
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Սկսվեց կինոն!
Թողնել պատասխան