Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի …

☄️Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին
‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես` Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել:
❗️Դիցուք, Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում` առաջ անցնելով մյուս ուժերից։ Սա՝ այն դեպքում, երբ այս համայնքը, կարելի է ասել, Պապիկյանի ու նրա գերդաստանի «վոտչինան» է` նրանց տոտալ վերահսկողության ներքո, եւ համայնքային բոլոր առանցքային ու ոչ առանցքային պաշտոններում, մինչեւ անգամ մաքրուհի աշխատելու համար Պապիկյանի «դաբրոն» է հարկավոր:
🔥Նրա ազգուտակն ու ծանոթ-բարեկամներն են ամենուր պաշտոններ զբաղեցնում։ Անգամ ՔՊ-ում են շոկի մեջ ընկել այդ արդյունքներից եւ Պապիկյանին ակնարկել են, որ զրո հեղինակություն ունի։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով