ԿԳՄՍ փոխնախարարի «մակարդակը». Հասմիկ Ավագյանը Ֆեյսբուքում ծաղրում է Գագիկ Ծառուկ…

ԿԳՄՍ փոխնախարարի «մակարդակը». Հասմիկ Ավագյանը Ֆեյսբուքում ծաղրում է Գագիկ Ծառուկյանին
Պարզվում է` մենք Հասմիմ Ավագյան անունով ԿԳՄՍ փոխնախարար ունենք, որը Ֆեյսբուքի իր էջում որոշել է էժանագին ձևերով ծաղրել Գագիկ Ծառուկյանին: Նա մի տոսանյութ է հրապարակել, որի տակ Ծառուկյանի ձայնն է հնչում, վերջում էլ սպիտակ «Նիվա»-ի կադր է երևում` համարանիշի վրա գրված «համապատասխանաբար»: Նախ Ծառուկյանը «համապատասխան» է ասում, ոչ թե «համապատասխանաբար», բայց տիկինը փորձել է հենց այդ բառով ծաղրել Գագիկ Ծառուկյանի խոսելաձևը, ինչպես նաև կադրերով տալ, թե ինչ վատ վիճակում է գտնվում Ծառուկյանի անվան սպորտդպոցը:
Տեսանյութին կից նա նաև այսպիսի մի գրառում է արել, որի հետևում երևում են նաև Ծառուկյանի տան երբեմնի անդամ, 30 տարվա թիմակից, բայց ընտրություններից առաջ Ծառուկյանին դավաճանած և ՔՊ-ի կողմն անցած Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի «ականջները»:
Ահա փոխնախարարի գրառումը.
«Ձեռքներդ հեռու պահեք մեզ ժառանգած ձեր բորբոսնած իրականությունից։ Ամենայն հայոց նիվեքը վկա՝ բավական է տարիներով անուններդ կախեք շենքերի ցուցանակների վրա, շահագործեք սպորտի անունն ու ինքնագովազդվեք։
Աբովյան համայնքի ղեկավարն է դիմել խնդրանքով. «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»-ին տրամադրել ըմբշամարտի գորգեր և մանեկեններ։
ԿԳՄՍ նախարարությունն ընդառաջ է գնացել, և արդեն գնումների գործընթացի մեջ ենք, որպեսզի երեխաները մարզումից հետո տուն մեդալների փոխարեն, էլ «սունկ» չտանեն։
Հ.գ. դիմակահանդեսն ավարտվում է»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով