«Ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի». նախարարը՝ պատերազմի մասին Փաշինյանի զգուշ…

«Ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի». նախարարը՝ պատերազմի մասին Փաշինյանի զգուշացման վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած քարոզարշավի ընթացքում պարբերաբար զգուշացնում էր՝ «սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ», եթե իր ղեկավարած ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն։ ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում այդպես էլ չստացավ սահմանադրական մեծամասնություն, ինչը անհրաժեշտ է նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում ընդունելու համար։

Հետևաբար, լրագրողներն այսօր Արդարադատության նախարարից հարցրին՝ արդյոք Փաշինյանի ասածը ենթադրում է, որ հիմա պետք է պատրաստվել պատերազմի։
Ի պատասխան՝ Արդարադատության նախարարն ասաց, թե «ամեն ինչ անում են, որ այդպես չլինի»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով