⚡ ՀԱԷԿ-ը երեք ամսով անջատված է էներգահամակարգից․ վերազինման աշխատանքներ են ընթանում
Հայկական ԱԷԿ-ը ժամանակավորապես անջատվել է էներգահամակարգից՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների համար։ Ըստ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ աշխատանքների կեսից ավելին արդեն ավարտվել է։
Ծրագրի հաջող ավարտի դեպքում ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով։ Միաժամանակ շարունակվում են նոր մոդուլյար ատոմակայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները, իսկ տարբեր երկրների առաջարկները դեռ ուսումնասիրվում են։
aravot.am | @aravot

Թողնել պատասխան