1990-ականների ծանր էներգետիկ վիճակին չենք վերադառնա․ Մեսրոպ ՄեսրոպյանՀԾԿՀ նախագ…

🔹 1990-ականների ծանր էներգետիկ վիճակին չենք վերադառնա․ Մեսրոպ Մեսրոպյան
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգը վերջին տարիներին զգալիորեն զարգացել է, հատկապես վերականգնվող էներգետիկայի և արևային տեխնոլոգիաների աճի շնորհիվ, ինչը թույլ չի տա վերադառնալ 1990-ականների էներգետիկ ճգնաժամային վիճակին։
Նա նշել է, որ գազի հնարավոր թանկացումը որոշ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի արտադրության վրա, սակայն համակարգը չի կանգնի հովհարային անջատումների վտանգի առաջ։ Ըստ նրա՝ անցումային փուլում կարող են լինել դժվարություններ, բայց համակարգը կպահպանի կայունությունը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով