ՀՀԿ-ականները կոշտ հակահարված են տվել Էդմոն ՄարուքյանինՀայկ Մամիջանյանը, Էդուարդ…

ՀՀԿ-ականները կոշտ հակահարված են տվել Էդմոն Մարուքյանին
Հայկ Մամիջանյանը, Էդուարդ Շարմազանովը և Աննա Մկրտչյանը տարբեր հայտարարություններով արձագանքել են Էդմոն Մարուքյանի այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանի «փաստաբանը» Սերժ Սարգսյանն է։
Հայկ Մամիջանյանը Մարուքյանին մեղադրել է նախկինում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը պաշտպանելու մեջ՝ հայտարարելով․ «Մի ասեք մեր մասին սուտ, որպեսզի մենք ստիպված չլինենք ձեր մասին ճշմարտությունն ասել»։
Էդուարդ Շարմազանովը պնդել է, որ Մարուքյանը նախկինում արդարացրել է Արցախի շուրջ իշխանությունների որոշումները, իսկ Աննա Մկրտչյանը նրան անվանել է Նիկոլ Փաշինյանի «հատուկ հանձնարարություններ կատարող»՝ մեղադրելով արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում անգործության համար։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով