Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ տները, վարսավիրանոցները, սրճարանները՝ ջրի տակ, հո…

🔹 Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ տները, վարսավիրանոցները, սրճարանները՝ ջրի տակ, հոսանքազրկված․ կան կոտրվածք ստացած մարդիկ
Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը լուրջ վնասներ են հասցրել քաղաքի տարբեր հատվածներին․ փողոցները հեղեղվել են, մի շարք տներ ու սպասարկման օբյեկտներ հայտնվել են ջրի տակ։ Որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։
Կարկուտի հետևանքով կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ, այդ թվում՝ տարեց կին, որը կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում իրականացվում են վնասների գնահատման և վերականգնման աշխատանքներ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով