🔴ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները, եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են, որ առաջնորդվելու է ընտրությունների արդյունքներով․ այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ «չեն խփել», պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։
🔽Հատկապես անհանգիստ են մարզպետները, որոնք ի պաշտոնե մարզային շտաբների ղեկավարներն էին եւ իրենց տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուներն են համարվում:
☄️Հիմա նրանց՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը կախված է ՔՊ-ի թվերից։ ՔՊ-ում հատկապես դժգոհ են Լոռվա եւ Շիրակի թվերից։ «Դեմոկրատ» Փաշինյանը որոշել է ոչ միայն մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդել, այլեւ վարչական լծակները բավարար չափով չկիրառած եւ ընտրողներին տեռորի չենթարկած պաշտոնյաներին պատժել:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան