#հարցազրույց Հուզական այրումը միայն հոգնածություն չէՄասնագետների խոսքով՝ հուզակ…

#հարցազրույց
🧠 Հուզական այրումը միայն հոգնածություն չէ
Մասնագետների խոսքով՝ հուզական այրումը երկարատև սթրեսի և գերծանրաբեռնվածության հետևանք է, որը կարող է ազդել մարդու հոգեկան, հուզական և ֆիզիկական առողջության վրա։
📍 Այն արտահայտվում է մշտական հոգնածությամբ, աշխատանքի և կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստով, սոցիալական շփումներից խուսափելով ու ինքնագնահատականի նվազումով։
📍 Հուզական այրման դեպքում նույնիսկ հանգիստը հաճախ չի օգնում վերականգնել ուժերը, իսկ անտեսվելու դեպքում վիճակը կարող է հասնել դեպրեսիվ դրսևորումների։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով