ԿԸՀ-ն կոչ է անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմ…

ԿԸՀ-ն կոչ է անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը
«Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 95-ի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:
Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով