«ԿԸՀ ներկայացրեցինք մասշտաբային ընտրախախտումների փաստեր, ՔՊ-ն չի հաղթել այս ընտ…

🔹 «ԿԸՀ ներկայացրեցինք մասշտաբային ընտրախախտումների փաստեր, ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում, արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»․ Վարդևանյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով՝ ԿԸՀ են ներկայացվել վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության խոսքի, ինչպես նաև քվեարկության օրվա ընտրախախտումների վերաբերյալ փաստեր։
Վարդևանյանը հայտարարել է, որ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում և պահանջել է նաև վերաքվեարկություն այն տեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով