Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք ԱԺ, եթե գտնենք, որ փողոցային պայքարով կարող ենք հեռացնենք, ուրեմն կհեռացնենք փողոցային պայքարով. Սամվել Կարապետյան
Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը.
Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը.
«Հա՛մ կեղծված են, հա՛մ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում: Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել է: Փաշինյանը չի հաղթել, մենք էլ չենք հաղթել ընտրությունները», — ասաց նա:
Սամվել Կարապետյանը հայտնեց, որ դիմել են ԿԸՀ, դիմելու են նաև Սահմանադրական դատարան երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ: «Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ճիշտ կլինի 2-րդ փուլով որոշենք՝ հաղթել են, թե չէ», — ասաց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը:
Թողնել պատասխան