«Փրկարարներին նույնիսկ չեն զանգահարել»․ Ազատի գործով մեղադրյալը նոր հայտարարութ…

⚖️ «Փրկարարներին նույնիսկ չեն զանգահարել»․ Ազատի գործով մեղադրյալը նոր հայտարարություններ է արել դատարանում
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Մարգարյանը դատարանում հայտարարել է, որ հրդեհից հետո Եղիշե Հակոբյանը, Ռադիկ Մարտիրոսյանն ու Լևոն Խառատյանը ոչ միայն չեն իրականացրել փրկարարական գործողություններ, այլև անմիջապես չեն տեղեկացրել պատասխանատուներին և չեն զանգահարել փրկարարներին։
Նիստի ընթացքում նրա ցուցմունքի ընթերցումը ուղեկցվել է լարված մթնոլորտով․ տուժողների հարազատները մի քանի անգամ ընդհատել են, իսկ դատարանը ստիպված է եղել միջամտել։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով