Սամվել Կարապետյանի գործով դատարանը հետաձգել է միջնորդությունների քննարկումըՀակա…

⚖️ Սամվել Կարապետյանի գործով դատարանը հետաձգել է միջնորդությունների քննարկումը
Հակակոռուպցիոն դատարանը չի բավարարել «Ստրոյպրոյեկտի» դրվագով և ևս երկու դրվագներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունների անհապաղ քննությունը։
Դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ հարցի լուծման համար անհրաժեշտ է ապացույցների հետազոտություն, ուստի այն կքննարկվի հիմնական դատաքննության ընթացքում։
Փաստաբանները չեն բացառում, որ գործընթացը կարող է երկարաձգվել։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով