ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները մասնակցել են Ռուսաստանի օրվան նվի…

🇷🇺 ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները մասնակցել են Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը
Երևանի «Դվին» համալիրում Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև նախարարներ Գևորգ Պապոյանն ու Դավիթ Խուդաթյանը։
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը հույս ունի՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա տարաձայնությունները կլուծվեն բաց երկխոսության միջոցով, իսկ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Մոսկվան հարգում է Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականության իրավունքը և ակնկալում, որ Երևանի այլ գործընկերների հետ համագործակցությունը չի վնասի երկկողմ հարաբերություններին։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով