Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրություննե…

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից։
Վարդանյանը հայտարարել էր, որ Կիրանցում գրանցված ընտրական արդյունքների վրա ազդել են նաև զինվորականների և համայնքում գրանցված, սակայն տեղացիներին անծանոթ անձանց քվեները։
Նրա խոսքով՝ ստիպված է աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն, քանի որ հրաժարվել է հեռացնել այդ թեմայով կատարած գրառումը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով