Ինքս երկու անգամ հեռացված լինելով երկու համալսարաններից քաղաքական հայացքներիս համար (ԵՊՀ, 2009 թ. եւ Սլավոնական, 2016թ.), ես համերաշխությունս եմ եմ հայտնում նույն պատճառով վերջերս ԵՊՀ-ից վտարված Անուշ Սեդրակյանին։ Չկիսելով տիկին Սեդրակյանի քաղաքական հայացքները, այնուամենայնիվ անընդունելի եւ հակաժողովրդական եմ համարում նման «վհուկների որսը», հատկապես պետական համալսարանում։ Սա եւս մի ապացույց է նրա, որ փաշինյանական իշխանությունն արագ ձեռք է բերում «նախկին» ռեժիմների բոլոր ավտորիտար հատկանիշները, օրեցօր հեռանալով ազգային շահերի ու եվրոպական արժեքների օրակարգից։
Թողնել պատասխան