Կիրակի Կապանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի լքված հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն ջրեր են հոսել: Հարուցվել է վարչական վարույթ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրերի նմուշառում է կատարել՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։ Սա առաջին անգամը չէ, որ պղնձի լքված հանքից դեղնավուն ջուր է հոսում: Բնապահպաններն ահազանգում են, որ չգործող հանքից ծանր մետաղներ են արտահոսում ու աղտոտում շրջակա միջավայրը: Իշխանությունը դեռ 2020 թվականին էր խոստացել ռեկուլտիվացնել հանքը: 6 տարի անց այս խոստումը դեռ չի կատարվել:

Թողնել պատասխան