Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը` վարչապետի տիկնոջ կարգավիճակով, մեկնելու…

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը` վարչապետի տիկնոջ կարգավիճակով, մեկնելու է ԱՄՆ: Նա մասնակցելու է առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը, որը տեղի է ունենալու Նյու Յորքում։ Գործուղումը նախատեսված է 2026-ի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում։
Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին՝ ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
Տարեսկզբին Աննա Հակոբյանը հայտարարել էր՝ իր և վարչապետի բաժանման մասին: Սակայն, այդ հայտարարությունից հետո Հակոբյանն ու Փաշինյանը միասին Գյումրի էին գնացել թիկնապահների ուղեկցությամբ, թեպետ բաժանման մասին հայտնելիս շեշտել էր՝ հեռանում է այնպես, ինչպես եկել է՝ առանց դղյակների, մեքենայի, միլիոնանոց հաշիվների ու պետական պահպանության:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով