🇦🇲🇺🇸🇫🇷🇬🇷 Հայաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Հունաստանը համատեղ «Արծիվ գործընկեր-2026» զորավարժություններ կանցկացնեն Հայաստանում🔴 Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։
🔴 Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:
🔴 Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան