«Հիմա պա՞րզ դարձավ, թե «մոլդովական սցենարը» ինչ է ներկայացնում։ Երբ քաղաքական ու…

«Հիմա պա՞րզ դարձավ, թե «մոլդովական սցենարը» ինչ է ներկայացնում։ Երբ քաղաքական ուժը ստանում է 4%՝ անցնում է խորհրդարան, հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է հաշվել այդ քաղաքական ուժից ձայներ են պակասում, ու այդ քաղաքական ուժի մանդատները վերցնում տալիս են իշխող քաղաքական ուժին»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է․ կարծում է՝ պայքարն այսքանով չի ավարտվել։

«Այս Ազգային ժողովի ընտրությունը Ռուսաստանի, Իրանի դեմ ուղղված գործողություն էր։ Սա Հայաստանի Ազգային ժողովի ընտրություն չէր, սա այս ամբողջ տարածաշրջանում էդ ՌԴ-Արևմուտք պայքարն էր։ Իսկ ով այս պահի դրությամբ իշխում է Հայաստանի խորհրդարանում, ձևավորում է կառավարություն, ինքը այս տարածաշրջանը վերցնում է հսկողության տակ կամ խաթարում է դրա միասնականությունը»։

Բադալյանն ընդգծում է՝ այո՛, առաջին փուլով Արևմուտքը հաղթանակ տարավ, բայց դա չի նշանակում, որ ավարտվել է «պատերազմը»։ Քաղտեխնոլոգը հիշեցնում է՝ մայիսի 30-ին ԵԱՏՄ-ի ընդունած հայտնի որոշումը, որ Հայաստանին 6 ամիս ժամկետ է տրված կողմնորոշվելու, և դեկտեմբեր, չի բացառում, որ Հայաստանին ԵԱՏՄ-ից հանեն։

«Հունիսի 7-ով չխաբվեք։ Հունիսի 7-ով իշխող քաղաքական ուժը կարողացավ մոդովական սցենարով վերարտադրվել, բայց դեռևս քաղաքական գործընթաց կա»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով