Ընդդիմությունը, դիտորդները, այսպես կոչված “իշխանությունները”, անգամ դանիելիոաննի…

Ընդդիմությունը, դիտորդները, այսպես կոչված “իշխանությունները”, անգամ դանիելիոաննիսյանը ասում են, որ ընտրությունները կեղծված են։ Վերջին տարիներին սա միակ քաղաքական կոնսենսուսն ա, բոլորը անխտիր ասում են որ էս ընտրոթյունները կեղծված են ու չեն արտացոլում ժողովրդի կամքը։
Էս պայմաններում միակ օրակարգը դա նոր ընտրություններն են, բայց կա մի բայց։ նիկոլենք ու ԿԸՀ-ն ապացուցել են, որ ի վիճակի չեն ազատ, արդար ընտրոթյուններ կազմակերպել, ուստի էդ ընտրությունները պիտի անցնեն առանց իրենց կազմակերպման։
Սա մեր շահերից բխող միակ օրակարգն ա, մնացածը հեքիաթներ են։ Էն որ հայտարարում են որ ընտրությունները կեղծված են, բայց պատրաստվում են միահամուռ վերցնել մանդատները, դա անբարոյականության մասին ա, ըտեղ ոչ մի քաղաքական իմաստ, պայքար և այլն չկա։ Ընդամենը նեղ անձնական շահեր են հետապնդում և ընդդիմությունը և այսպես կոչված իշխանությունը։
Ու նոր ընտրոթյուններ կազմակերպելով առաջին հերթին պիտի շահագրգռված լինի ՔՊ-ն, ինչքան շուտ գնան ու թողեն ազատ ընտրոթյուններ կազմակերպվի, էնքան իրենց համար լավ, էս ապօրինի ԱԺ-ն տրաքելու ա վաղ թե ուշ, ու ՔՊ-ականներն են մնալու փլատակների տակ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով