Փաշինյանը Հայաստանը վերածում է Արևմուտք-ՌԴ բախման կետիՀայաստանի ղեկավարությունը …

Փաշինյանը Հայաստանը վերածում է Արևմուտք-ՌԴ բախման կետի
Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե կողմնորոշվի բացառապես «Արևմուտքի ինչ-որ օգնության ու աջակցության» ուղղությամբ, քանի որ դա կբարդացնի հանրապետության ներսում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ 
«Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և Հայաստանի համար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների և Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- գրել է Մարթա Կոսը։

Փաշինյանը Հայաստանը վերածում է Արևմուտք-ՌԴ բախման կետի՝ՀՀ-ին սպասվում են բարդ սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական հետևանքներ։ ՌԴ-ն մեսիջ է հղում ընտրությունները կեղծած և Արևմուտքի ու թուրք-ադրբեջանական տանդեմի վրա հենվող Նիկոլ Փաշինյանին՝Հայաստանը չվերածել նոր Ուկրաինայի՝ՌԴ-ի դեմ պլացդարմի։

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աչք են փակել Փաշինյանի ու թիմի ընտրակեղծիքների վրա, քանի ՔՊ-ն խոստումներ է տվել Արևմուտքին։ ԵՄ-ին Փաշինյանը խոստացել է Հայաստանը վերածել ԵՄ-ի պլացդարմի ընդդեմ ՌԴ-ի՝նոր ճակատի, իսկ ԵՄ պետք է ֆինանսապես աջակցի հայկական տնտեսությանը, քանի որ եթե ՌԴ-ն սկսի կոշտ տնտեսական սանկցիաներ կիրառել հայկական տնտեսությունը մի ամսում փլուզվելու է։
ԱՄՆ-ին Փաշինյանը զիջել է ԹՐԻՓՓ-ը՝այսինքն Սյունիքը՝հայկական ընդերքն ու կարևորագույն լոգիստիկան՝դրա դիմաց Թրամփի վարչակազմը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններից հետո։
Փաշինյանը ՀՀ-ն հանել է գեոպոլիտիկ աճուրդի՝հայկական շահերն ու դիրքերը զիջելով Թուրքիային՝հայ-թուրքական սահմանի բացման համար, Ադրբեջանին՝խաղաղության ու սահմանների ապաշրջափակման համար, իսկ Արևմուտքի ձեռքում ՀՀ-ն դարձրել է գործիք ընդդեմ Մոսկվայի։
ՀՀ շարքային քաղաքացիներն, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել թրքամետ ՔՊ-ականներին՝իրենց մաշկի վրա են զգալու ՌԴ-ի հետ տնտեսական բախման հետևանքները՝Փաշինյանի կառավարությունն արդեն թանկացնում է վառելիքը, ծխախոտը, ալկոհոլը։ Եթե ՌԴ-ն վերանայի գազի գինն ու թանկացնի այն ՀՀ-ի համար՝սոցիալական պայթյունն անխուսափելի է։
ՀՀ-ն փաշինյանական կլանի քայլերի արդյունքում մտնում է գեոպոլիտիկ տուրբուլենտության և անորոշության երկարատև փուլ։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով