Ֆիլհարմոնիկի մարզային համերգները մշակութային նոր շունչ են հաղորդում Հայաստանի մ…

🔵 Ֆիլհարմոնիկի մարզային համերգները մշակութային նոր շունչ են հաղորդում Հայաստանի մարզերին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մարզային շրջագայությունները՝ բարձրարվեստ երաժշտությունը հասցնելով Հայաստանի տարբեր համայնքներ։ Այս տարվա համերգները նվիրված էին կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակներին։
Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգները անցել են լեցուն դահլիճներում։ Կազմակերպիչների համոզմամբ՝ նախաձեռնությունը ոչ միայն ընդլայնում է մշակութային կյանքը մարզերում, այլև խթանում է ստեղծագործական միջավայրի ու հոգևոր կյանքի ակտիվացումը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով