Աննա Գրիգորյանը Հ2-ի եթերում շատ «համոզիչ կերպով» համոզում է, թե ինչու պիտի ինքը…

Աննա Գրիգորյանը Հ2-ի եթերում շատ «համոզիչ կերպով» համոզում է, թե ինչու պիտի ինքը և իր մյուս գործընկերները այս անգամ ևս մանդատները վերցնեն, գնան նստեն ԱԺ-ում ու խրոխտ ելույթներով հերոսանալով` ևս 5 տարի ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատեն, դրա դիմաց աշխատավարձ և պարգևավճար ստանան, մեկ-մեկ գործուղումների գնան, չորեքշաբթի օրվա հարցուպատասխանի օրերին էլ ավելի հերոսանան` ցույց տալով, որ իրենք իրոք հերթական անգամ պայքարում են, որ երկիրը հերթական կործանումից փրկեն, ու եթե իրենք ևս 5 տարի որպես ընդդիմություն խրոխտ ելույթներ չունենան ԱԺ-ում, երկիրը էս անգամ իրոք հաստատ կկործանվի…
Ի վերջո, եթե իրենք 5 տարի ընդդիմություն չաշխատեին ու իրենց ելույթներով չզսպեին մեծամասնություն ձևավորած ՔՊ-ին` կործանել երկիրը, հաստատ կործանված կլինեինք: Հավատում եք, չէ՞, որ ՔՊ-ն միայն Աննա Գրիգորյանի և մյուսների թունդ հայրենասիրական ելույթների ահից է, որ երկիրը կործանող նախագծեր չի բերել ու մեծամասնությամբ քվեարկել դրա օգտին:
Հ.Գ. Ես գրեթե համոզվեցի, մնացիք դուք, սիրելի հետևորդներ, ուզու՞մ եք, որ մանդատները վերցնեն ու գնան ԱԺ` հանուն հայրենիքի ևս 5 տարի պայքարելու, թե՞ ոչ 😀

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով