ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսում է 300 միլիարդ դոլար ծավա…

🔹ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսում է 300 միլիարդ դոլար ծավալով մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծում, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան կեսն արդեն ապահովված է ներդրողների պարտավորություններով, հայտնել է Reuters գործակալությունը

📌Գործակալության տվյալներով՝ հիմնադրամը կոչված է դառնալու տնտեսական խթան՝ կողմերի միջև վերջնական գործարքի ստորագրման համար։ Նշվում է, որ այս ֆինանսական մեխանիզմը չի ենթադրում պետական ֆինանսավորման կամ դրամաշնորհների օգտագործում, միջոցները կտրամադրվեն մասնավոր հատվածի կողմից։ Հրապարակման մեջ ասվում է, որ որպես ներդրողներ հանդես են գալիս ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի ընկերությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով