ՊԵԿ-ը մտել է Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներ` «ռեյդի»MakaryanNews-ի տեղեկու…

ՊԵԿ-ը մտել է Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներ` «ռեյդի»
MakaryanNews-ի տեղեկություններով` Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները «քաղաքական պատվերի շրջանակներում» այսօր առավոտից մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներ` «ռեյդի»: Ընդհանուր 10-ից ավելի օբյեկտ են մտել: Մենք տեղեկացանք, որ հարկային ստուգումների անվան տակ ՊԵԿ աշխատակիցները քրքրել են «Օնիրա քլաբ» ընկերությունը, որի մեջ են մտնում «Փարավոն» կոմպլեքը, «Մուլտի գրանդ» հյուրանոցը և ոչ միայն: Մտել են նաև Ծառուկյանին պատկանող ծաղկաձորյան հյուրանոցներ, նաև «Արարատ ցեմենտ» ընկերություն և այլ ընկերություններ` առգրավելով փաստաթղթեր, համակարգիչներ և պարալիզացնելով տվյալ ընկերությունների աշխատանքը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով